«Անցած տարվա զարգացումները հետաքրքիր հունով էին ընթանում։ Սակայն մենք կանխատեսել էինք, որ լինելու են մի շարք կարոր իրադարձություններ, այդ թվում` թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացում։ Դա ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ։ Բուռն զարգացումներ են սպասվում նա մինչ այս տարվա ապրիլի վերջը։ Արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանը Թուրքիան ընդմիջում վերցրին` մտորելու հետագա հնարավոր զարգացումների շուրջ, բայց հիմա մեզ բուռն գործընթացներ են սպասում»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց «Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն, վերլուծաբան ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
Նրա կարծիքով, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, բնականաբար, զուտ երկկողմանի խնդիր չէ։ Այն առնչվում է տարածաշրջանում ներկայություն ու շահեր ունեցող պետություններին, որոնք խոչընդոտում կամ խրախուսում են հայ-թուրքական հարաբերությունների վերջնական հանգուցալուծումը։ Այս համատեքստում նա անդրադարձավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի Մոսկվա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երան այցերին. «Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա Լավրովի այցը Երան շաղկապված են։ Նրանք ոչ մի կապ չունեն այլ հարցերի հետ, բացառությամբ Ղարաբաղի հարցի։ Թուրքիայի վարչապետը Մոսկվայում խոսեց միայն Ղարաբաղի հարցից, ինչպես Լավրովը Երանում։ Թուրքիան ճգնաժամերի ժամանակ միշտ փորձել է հարցերը լուծել Ռուսաստանի միջոցով, ինչպես 1919, 20, 21 թվականներին։ Այն ժամանակ Թուրքիան Ռուսաստանի միջոցով լուծեց Կարսի մարզի հարցը, Նախիջանի հարցը, Ղարաբաղի հարցը։ Իրենք ուզում են այսօր կրկնել նույն գործընթացը։ ՈՒղղակի մեխանիզմներ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելու։ Մեզ համոզել չեն կարող, ոչ էլ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։ ՈՒրեմն մնում է ազդեցություն ունեցող մեկ երկիր` Ռուսաստանը»։
Քաղաքագետի պնդմամբ` Ռուսաստանին համոզելու համար Թուրքիան Ադրբեջանը տարբեր առաջարկներով են ներկայանում Մոսկվա։ Դա ինչպես «Հարավային հոսք» գազատարի կառուցումն է, այնպես էլ ադրբեջանական նավթն ու գազը Ռուսաստանին հանձնելու հնարավորությունը, միայն թե վերջինս ճնշում գործադրի Հայաստանի վրա` ղարաբաղյան հարցում հայկական կողմերին զիջումների հակելու նպատակով։ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ` Ռուսաստանն այսօր չունի մշակված քաղաքականություն, առաջնորդվում է ոչ թե հեռանպատակ ռազմավարությամբ, այլ մարտավարական խնդիրներով։ Ըստ այդմ բանախոսն առանձնապես ոգորված չէր Ռուսաստանի վարչապետի վերջին հայտարարություններով, թե ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված չեն։ Նրա կարծիքով, եթե Թուրքիան Ադրբեջանը պատրաստ լինեն Մոսկվային անհրաժեշտ գինը տալու, Ռուսաստանը շատ հնարավոր է բավականին արագ փոխի ներկայիս դիրքորոշումը։
«Թուրքիան միայն մեկ բան չի հաշվարկել, որ մենք ապրում ենք ինտերնետի դարում, հիմա 1920 թիվը չէ։ Այն, ինչ այսօր հայտարարում եմ ես, 15 րոպե հետո կարող է տարածվել աշխարհով մեկ, իրենք էլ կիմանան, որ Հայաստանում հասկացել են իրենց ռազմավարությունը, որը բավականին պարզունակ է։ Հայաստանում այսօր ձավորվել է բնակչության իսկապես հայամետ մի մեծ զանգված, որը չի կողմնորոշվում Ռուսաստանի, Արմուտքի կամ Թուրքիայի շահերով, այլ կողմնորոշվում է Հայաստանի շահերով։ Այդ շերտը համարում է, որ մենք թեպետ փոքր, բայց անկախ երկիր ենք պետք է մտածենք մեր շահերի մասին։ Ըստ այդմ, տարբերակ չկա, որ Ռուսաստանը հայ ժողովրդի տարածքների հաշվին լուծի իր հարցերը Կովկասում։ Այդպիսի տարբերակ ռուսները չունեն։ Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանն ունի բազմաթիվ կարոր, հրատապ, կենսական խնդիրներ։ Ռուսաստանը նա մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց իր հարցերը թող լուծի Ռուսաստանի տարածքային ամբողջականության հաշվին։ Հայ ժողովուրդը չունի ինչ-որ մեկին զիջելու ինչ-որ տարածք։ Ոչ ոք չի կարողանալու Ղարաբաղի հարցը մեջտեղ բերել հայ-թուրքական բանակցային գործընթացում։ Թուրքիայում էլ պետք է իմանան, որ այս խաղը Հայաստանում կարդացված է»,- հայտարարեց վերլուծաբանը։
Նա ողջունեց Սահմանադրական դատարանի որոշումը` դրական գնահատական տալ հայ-թուրքական արձանագրություններին։ Թուրքիայից բացի, որը, անշուշտ, որոշակի նպատակներով է ձգձգում արձանագրությունների վավերացման գործընթացը, խոչընդոտ է դարձել նա Հայաստանի խորհրդարանի կեցվածքը, որ մտադիր է հայ-թուրքական արձանագրություններին անդրադառնալ միայն Անկարայում դրանց վավերացումից հետո։ Բանախոսի կարծիքով` «այն, որ Հայաստանի Ազգային ժողովն արագ չի վավերացնում արձանագրությունները այդպիսով դուրս չի բերում մեզ այս գործընթացից, խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։ Ճիշտը վավերացնելն ու հետագա պատասխանատվությունը Թուրքիայի վրա թողնելն է, հակառակ դեպքում այս իրավիճակից օգտվում են նրանք, ովքեր կողմ են արձանագրությունների վավերացման ձգձգմանը, Ղարաբաղի հարցը շահարկելուն կամ էլ արձանագրություններն առհասարակ մերժելուն։ Ազգային ժողովի կողմից վավերացման ձգձգումը վտանգավոր է Հայաստանի անվտանգության համար»,- համոզված է քաղաքագետը, քանի որ Թուրքիան ցանկացած պարագայում շահագրգռված է վավերացնելու արձանագրությունները, պարզապես ձգձգում է գործընթացը` Հայաստանից հնարավորինս մեծ զիջումներ պոկելու համար։ Նրա կարծիքով, Թուրքիայի այս գործելաոճը կշարունակվի մինչ ապրիլի 24-ի նախաշեմը, սակայն Անկարան, այնուհանդերձ, կդիմի վավերացման, եթե համոզվի, որ Հայաստանից այլս ոչինչ չի ստանալու։ «Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրենի կարծիքով, Ղարաբաղի անկախության ճանաչման իրական պահը հասունանում է հիմա. «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ պնդել, որ Ղարաբաղի իրական անկախացման գործընթացը հիմա է սկսվում։ Նա այն պատճառով, որ կան Կոսովոյի, Աբխազիայի նախադեպերը։ Այսօր գործընթաց է սկսվել, երբ կարող էր ճանաչման արժանանալ Մերձդնեստրի, Ղարաբաղի անկախությունը։ Թուրքիայում այդ բանը շատ լավ հասկացել են, որ երկու-երեք տարի հետո իրենց համար շատ դժվար է լինելու պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նա այլ կոնտեքստում։ Ղարաբաղը կարող է անկախ լինել, բայց այն պարագայում, եթե մենք հիմնախնդրի կարգավորումը չկապենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ։ Լավրովը լինի, թե մեկ ուրիշը, պետք է հասկանա, որ հայերը 1920-ի այսօրվա հայերը չեն, ոչ մի տարբերակ չկա մեզ խաբելու»։
Բանախոսը չժխտեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սահմանի բացման պարագայում Հայաստանը կկանգնի այլ մարտահրավերների առջ։ Այդպիսի մարտահրավերները մշտական բնույթ ունեն, դրանցից խուսափելն անհնար է, բայց դրանց դեմ պայքարելը` հնարավոր։ Նրա կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտ կարող է լինել միայն տարածաշրջանում ֆորսմաժորային վիճակի ստեղծումը, ավելի կոնկրետ` պատերազմի հրահրումը, ինչը քիչ հավանական է համարում։ Իսկ եթե Հայաստանը մինչ ապրիլի վերջը դիմանա Թուրքիայի ճնշումներին թույլ չտա Ղարաբաղի հարցը շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, Անկարան, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու մտավախությունից ելնելով, կվավերացնի արձանագրություններն ու կբացի հայ-թուրքական սահմանը։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ